ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Խուժանություն էր, վերջին պահին ուզում էին սահմանադրական մեծամասնություն կազմել, դրա համար մեր ձայները պակասեցին, արդեն 140 ձայն վերականգնել ենք, հաշվի առնելով մեր ուսումնասիրությունները՝ Աժ-ում մանդատ կունենանք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։
«Այս խորհրդարանը երկար չի ձգելու, իշխանությունն ընդդիմության դեմ է պայքարում, բայց խնդիրն ընդդիմությունը չէ, այլ այն մարդիկ, որոնք իրենց չեն ընտրել, մարդկանց կեսը Փաշինյանին ատում է։ Նայում ես դեմքներին՝ լացդ գալիս է, հաղթածի դեմք չունեն, գիտեն իրական թվերն ու մարդկանց տրամադրությունները, չեն կարող թուրքի ասածները կատարել, խառնվել են իրար», – մեկնաբանեց Աբովյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ