ԵՄ–ն մտադիր է լիազորություններից զրկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին

Բաժանորդագրվել

Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները քննարկում են 15 տարի առաջ ստեղծված Եվրամիության դիվանագիտական ծառայության բարեփոխման տարբերակները՝ բարձրացնելու աշխարհաքաղաքական ճգնաժամերին դաշինքի արձագանքման արդյունավետությունը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Եվրոպական արտաքին գործերի ծառայության (ԵԱԳԾ) և դրա ղեկավար Կայա Կալասի գործունեության մեջ արձանագրված ձախողումների ֆոնին Եվրոպական միության երկրները դիտարկում են միավորման դիվանագիտական ծառայության արմատական վերակառուցման հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ակնհայտ է, որ ԵԱԳԾ-ն չի աշխատում այնպես, ինչպես պահանջվում է այսօրվա աշխարհում՝ այն անգործունակ է: Խնդիրը համակարգային է, այդ իսկ պատճառով ծառայությունը պետք է բարեփոխվի», – իր զրուցակցի խոսքը մեջբերում է թերթը։

Պարբերականը նշում է, որ եվրոպական երկրները քննարկում են Կալասին եվրադիվանագիտության ղեկավարի պաշտոնից, իսկ նրա՝ 1 մլրդ եվրո բյուջեով բաժնին լիազորություններից զրկելու հնարավորությունը՝ ԵԱԳԾ-ի գործառույթները ԵՄ անդամ երկրներին փոխանցելու նպատակով:

Ինչո՞ւ է ցնդել պառավ Եվրոպան, կամ Ռուսաստանին ուղղված վերջնագիրը՝ կապիտուլյացիայի պահանջով

Նշվում է, որ որոշ եվրոպական մայրաքաղաքներում մասնավոր կարգով պնդում են, որ ներկայում չափազանց շատ տարանջատում և համակարգման պակաս կա ԵԱԳԾ-ի, ազգային արտաքին գործերի նախարարությունների և Եվրահանձնաժողովի ու ԵՄ խորհրդի արտաքին հարաբերությունների վարչությունների միջև։ Նաև նշվում է, որ կոլեկտիվ համաձայնագիր պահանջող հարցերի վերաբերյալ Կալասը հաճախ արտահայտում է իր սեփական կարծիքը։

Leave a comment