Թեհրանը մտադիր է էլ ավելի վճռական ու ցավոտ պատասխանել ընդդեմ Իրանի ԱՄՆ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահն այսօր՝ հունիսի 11-ին, հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կարող են վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ։
Թրամփի հայտարարություններին Էբրահիմ Ազիզին անդրադարձել է Fars գործակալությանը տված մեկնաբանությունում՝ ասելով, որ Վաշինգտոնի չկշռադատված ցանկացած քայլի հետևելու է Թեհրանի առավել վճռական պատասխանը, ինչն էլ նրանց՝ ամերիկացիներին, ստիպի զղջալ դրանց համար։