https://arm.sputniknews.ru/20260611/trampy-hajtararel-e-vor-chegharkel-e-irani-vra-nakhatesvats-harvatsnery-103400412.html
Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները
Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն գիշերը «շատ ուժգին հարված» կհասցնի Իրանին։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T22:48+0400
2026-06-11T22:48+0400
2026-06-11T23:10+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
սպիտակ տուն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_0:163:1600:1063_1920x0_80_0_0_d58e2c895a84081292576a495045d841.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է Իրանի ռմբակոծությունները, որոնք նախատեսված էին այսօր երեկոյան։Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այս գիշեր «շատ ուժգին հարված» կհասցնի Իրանին։ Նա նաև սպառնացել էր, որ Վաշինգտոնն իր վերահսկողության տակ կվերցնի Խարկ կղզին։Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել։ Սրացման առիթ դարձավ Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։Հունիսի 11-ի գիշերը Միացյալ Նահանգները Իրանի ուղղությամբ արձակել են 49 Tomahawk տեսակի թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար։
իրանի իսլամական հանրապետություն
սպիտակ տուն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_156:0:1600:1083_1920x0_80_0_0_a2ace11e70745f2595ee2bb7ca444959.jpg.webp
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, սպիտակ տուն, ամն, հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, սպիտակ տուն, ամն, հորմուզի նեղուց
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն գիշերը «շատ ուժգին հարված» կհասցնի Իրանին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է Իրանի ռմբակոծությունները, որոնք նախատեսված էին այսօր երեկոյան։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները դուրս են եկել իրանական ղեկավարության բարձրագույն մակարդակ և հավանության են արժանացել, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ Իրանին այսօր երեկոյան նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,-Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ առաջնորդը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել։ Սրացման առիթ դարձավ Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
Հունիսի 11-ի գիշերը Միացյալ Նահանգները Իրանի ուղղությամբ արձակել են 49 Tomahawk տեսակի թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար։