Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով


Երևան քաղաքում փետրվարի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։


Հանրապետության տարածքու փետրվարի 6-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-11-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը, 7-8-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։


 

Դիտումների քանակ2

Leave a comment