Քաղաքականություն
11.06.2026 | 22:59
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։
Նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա փոխանցմամբ` Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
ԿԸՀ նախագահը նյութերն ուղարկել է դատախազություն։
Նշենք, որ այդ տեղամասում քվեները բաշխվել էր հետևյալ կերպ. ՔՊ` 630 քվե, «Հայաստան» դաշինք` 122 քվե, «Ուժեղ Հայաստան» դաշինք` 222 քվե։
Նարեկ Կիրակոսյան