https://arm.sputniknews.ru/20260611/vor-pulum-e-petq-hrazharvel-mandatneric-drmejany-100-anvoc-ardjunq-stanalu-masin-103388582.html
Ո՞ր փուլում է պետք հրաժարվել մանդատներից. Դրմեյանը` 100%-անոց արդյունք ստանալու մասին
Ո՞ր փուլում է պետք հրաժարվել մանդատներից. Դրմեյանը` 100%-անոց արդյունք ստանալու մասին
Sputnik Արմենիա
Թե ձայների ինչ հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիրը» կմտնի խորհրդարան, մեծապես կախված է նրանից` «Բարգավաճ Հայաստանը» կհայտնվի՞ արդյոք խորհրդարանում, թե՞… 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T23:05+0400
2026-06-11T23:05+0400
2026-06-11T23:05+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
մանդատ
լիպարիտ դրմեյան
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925135_0:123:1600:1023_1920x0_80_0_0_ad01bfaf28786948a40e82eba217aff7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Եթե ընդդիմությունը խորհրդարանական մանդատներից հրաժարվի ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո, խորհրդարանը կձևավորվի միայն իշխող ուժի մասնակցությամբ` ստացած ձայներին համապատասխան թվով մանդատներով։ Եթե հայտարարությունն արվի մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը, օրենքը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով` խորհրդարան են անցել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»` 49, 825 %-ով, «Ուժեղ Հայաստանը»՝ 23,281 %-ով և «Հայաստան» դաշինքը՝ 9, 934 %-ով։ «Բարգավաճ Հայաստանը» անհրաժեշտ 4 5%-ի շեմը չի հաղթահարել` ստանալով ընտրողների ձայների 3,996 %-ը։ Ընդդիմադիր ուժերի պահանջով վերահաշվարկը ընթացքի մեջ է։ վերջնական արդյունքները ԿԸՀ–ն խոստացել է հրապարակել հունիսի 14-ին։ Ընդդիմադիր ուժերն էլ խոստացել են դրանից հետո հայտարարել իրենց վերջնական որոշումը, այդ թվում` մանդատները վերցնել–չվերցնելու հարցով։Նրա դիտարկմամբ` եթե խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, գործող օրենսդրության համաձայն` կունենանք չհամալրված Ազգային ժողով` կազմված միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից, առանց ընդդիմադիր ուժերի։«Սա 100 %-ով կզրկի «Քաղաքացիական պայմանագրին» ձայների 2/3–ից և չի բացառվում` նույնիսկ 3/5 պահանջող որոշումներ ընդունելու հնարավորությունից»,– ասում է Դրմեյանը` հավելելով, որ ընդդիմության բացակայությունը խորհրդարանում ԱԺ–ի լեգիտիմության վրա իրավական առումով չի ազդի, բայց կարող է առաջացնել քաղաքական ճգնաժամ ու լուրջ խնդիրներ օրենսդիր մարմնի աշխատանքում։Եթե մանդատները չվերցնեն, Փաշինյանը կփորձի ԱԺ բերել գրպանային ընդդիմությանը. սահմանադրագետԹե «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների ինչ հարաբերակցությամբ կմտնի խորհրդարան, մեծ մասամբ կախված է նրանից, թե վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտնվի՞ արդյոք խորհրդարանում, թե՞ ոչ։Բանն այն է, որ երրորդ ընդդիմադիր ուժի խորհրդարան անցնելու դեպքում տեղի կունենա նաև «Քաղաքացիական պայմանագրի» մանդատների նախնական թվի փոփոխություն, և չի բացառվում, որ դրա արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կզրկվի ԱԺ–ում ոչ միայն ձայների 2/3–ն ունենալու հնարավորությունից, ինչպես ներկա պահին է, այլև 3/5–ը։Նա ընդգծում է, որ ԱԺ–ում ձայների 2/3-ը չունենալը իշխող ուժին կոնկրետ զրկում է Սահմանադրության փոփոխությունների օրենքի նախագիծը միանձնյա ընդունելու կամ այն հանրաքվեի դնելու հնարավորությունից։Բայցևայնպես, Դրմոյանը նաև հիշեցնում է, որ ունենալով ԱԺ–ում ձայների նման համամասնություն, ընդդիմությունը կարող է նույն արդյունքին հասնել նաև մանդատները վերցնելով ու խորհրդարանում լինելով` այն տարբերությամբ, որ այդ պարագայում ընդդիմադիր ուժերը պետք է ունենան հստակ քաղաքական դիրքորոշում և չաջակցեն իշխող ուժին։Մանդատը չի խանգարում փողոցային պայքարին. Շարմազանովը` հետընտրական գործընթացների մասին«Պատմականորեն մենք այդ փորձը ունեցել ենք, տեսել ենք, որ անգամ կոնկրետ հարցերի վերաբերյալ ձայների չբավարարելու դեպքում իշխող ուժը կարողացել է տարբեր միջոցներով ներգրավել լրացուցիչ ձայներ կամ պակասող ձայներ ընդդիմադիր ուժերից։ Ամեն ինչ կախված է և՛ իրավիճակից, և՛ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի քաղաքական պատասխանատվությունից»,– շեշտում է իրավաբանը։Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների հարցին, Լիպարիտ Դրմեյանը խիստ կասկածում է, որ ՔՊ–ի խոստացած նախագիծն ընդհանրապես լինելու է։«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսում են 2018 թ․-ից սկսած, ձևավորվել է փոփոխությունների հանձնաժողով, որը պարբերաբար նիստեր է գումարում, քննարկումներ է ունենում։ Բայց առայսօր մենք անգամ նախագիծ չունենք»,– շեշտում է նախկին պաշտոնյան։Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ 2026թ–ի հունիսի 11-ի ճեպազրույցում Փաշինյանն ասաց` Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հստակ որոշում դեռ չունի։ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925135_89:0:1512:1067_1920x0_80_0_0_10cc972a44232d125db4b77dd6735d01.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, լիպարիտ դրմեյան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, լիպարիտ դրմեյան, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
Թե ձայների ինչ հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիրը» կմտնի խորհրդարան, մեծապես կախված է նրանից` «Բարգավաճ Հայաստանը» կհայտնվի՞ արդյոք խորհրդարանում, թե՞ ոչ։
«Մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, որոնք տարբեր մեկնաբանությունների հնարավորություն են տալիս։ Բայց եթե ընդդիմադիր ուժերը չեն վերցնում իրենց մանդատները արդյունքները հայտարարելուց հետ, էստեղ փակ է հարցը»,– նշեց Լիպարիտ Դրմեյանը։
Նրա դիտարկմամբ` եթե խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, գործող օրենսդրության համաձայն` կունենանք չհամալրված Ազգային ժողով` կազմված միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից, առանց ընդդիմադիր ուժերի։
«Սա 100 %-ով կզրկի «Քաղաքացիական պայմանագրին» ձայների 2/3–ից և չի բացառվում` նույնիսկ 3/5 պահանջող որոշումներ ընդունելու հնարավորությունից»,– ասում է Դրմեյանը` հավելելով, որ ընդդիմության բացակայությունը խորհրդարանում ԱԺ–ի լեգիտիմության վրա իրավական առումով չի ազդի, բայց կարող է առաջացնել քաղաքական ճգնաժամ ու լուրջ խնդիրներ օրենսդիր մարմնի աշխատանքում։
Թե «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների ինչ հարաբերակցությամբ կմտնի խորհրդարան, մեծ մասամբ կախված է նրանից, թե վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտնվի՞ արդյոք խորհրդարանում, թե՞ ոչ։
Բանն այն է, որ երրորդ ընդդիմադիր ուժի խորհրդարան անցնելու դեպքում տեղի կունենա նաև «Քաղաքացիական պայմանագրի» մանդատների նախնական թվի փոփոխություն, և չի բացառվում, որ դրա արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կզրկվի ԱԺ–ում ոչ միայն ձայների 2/3–ն ունենալու հնարավորությունից, ինչպես ներկա պահին է, այլև 3/5–ը։
«Այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» շատ ավելի քիչ գործիքակազմ կունենա մի շարք որոշումներ ընդունելու համար, այդ թվում՝ սահմանադրական օրենքներ, բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց նշանակում, ՀՀ նախագահի ընտրություն և այլն»,– ասում է Դրմեյանը։
Նա ընդգծում է, որ ԱԺ–ում ձայների 2/3-ը չունենալը իշխող ուժին կոնկրետ զրկում է Սահմանադրության փոփոխությունների օրենքի նախագիծը միանձնյա ընդունելու կամ այն հանրաքվեի դնելու հնարավորությունից։
Բայցևայնպես, Դրմոյանը նաև հիշեցնում է, որ ունենալով ԱԺ–ում ձայների նման համամասնություն, ընդդիմությունը կարող է նույն արդյունքին հասնել նաև մանդատները վերցնելով ու խորհրդարանում լինելով` այն տարբերությամբ, որ այդ պարագայում ընդդիմադիր ուժերը պետք է ունենան հստակ քաղաքական դիրքորոշում և չաջակցեն իշխող ուժին։
«Պատմականորեն մենք այդ փորձը ունեցել ենք, տեսել ենք, որ անգամ կոնկրետ հարցերի վերաբերյալ ձայների չբավարարելու դեպքում իշխող ուժը կարողացել է տարբեր միջոցներով ներգրավել լրացուցիչ ձայներ կամ պակասող ձայներ ընդդիմադիր ուժերից։ Ամեն ինչ կախված է և՛ իրավիճակից, և՛ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի քաղաքական պատասխանատվությունից»,– շեշտում է իրավաբանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների հարցին, Լիպարիտ Դրմեյանը խիստ կասկածում է, որ ՔՊ–ի խոստացած նախագիծն ընդհանրապես լինելու է։
«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսում են 2018 թ․-ից սկսած, ձևավորվել է փոփոխությունների հանձնաժողով, որը պարբերաբար նիստեր է գումարում, քննարկումներ է ունենում։ Բայց առայսօր մենք անգամ նախագիծ չունենք»,– շեշտում է նախկին պաշտոնյան։
ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։