Այս գիշեր շատ ուժեղ հարված կհասցվի. Թրամփը սպառնացել է Իրանին

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը նաև խոստանում է գրավել Խարկ կղզին, որտեղ տեղակայված են Իրանի հիմնական նավթային օբյեկտները:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է այս գիշեր շատ ուժեղ հարված հասցնել Իրանին: Սպիտակտանղեկավարը նաև խոստացել է առաջիկայում գրավել իրանական Խարկ կղզին և այնտեղ գտնվող նավթարդյունահանման օբյեկտները:

«Մենք լիակատար վերահսկողություն կսահմանենք նրանց նավթի և գազի շուկաների նկատմամբ, ինչպես Վենեսուելայի դեպքում», – գրել է նա սոցցանցում:

Թրամփը կարծում է, որ Իրանի ռազմածովային, ՀՕՊ և ընդհանուր առմամբ հարձակողական ներուժի հիմնական մասը ոչնչացվել է։

Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն այս գիշեր Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ է արձակել, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Leave a comment