OpenAI-ը նախատեսում է զգալիորեն նվազեցնել իր ծառայությունների գները

OpenAI-ը դիտարկում է արհեստական բանականության ոլորտում իր ծառայությունների արժեքի էական նվազեցման հնարավորությունը՝ մրցակից Anthropic-ից օգտատերեր ներգրավելու նպատակով: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Աղբյուրների տեղեկություններով՝ ընկերությունը քննարկում է «թոքենների համար վճարների զգալի կրճատում»՝ ակնկալելով մրցակցի կողմից նմանատիպ գնային քաղաքականություն։ Ներկայում OpenAI-ի առաջատար GPT-5.5 մոդելների հասանելիությունն արժե ամսական 8, 20 և 100 դոլարից ավելի։

Իր հերթին Anthropic-ն առաջարկում է Claude Pro սակագինը՝ տարեկան բաժանորդագրության դեպքում ամսական 17 դոլարով, իսկ Claude Max փաթեթի արժեքը սկսվում է 100 դոլարից։

Մրցակցության սրումը տեղի է ունենում ընկերությունների՝ բորսա դուրս գալու նախապատրաստության ֆոնին։ 2026 թվականի հունիսի 8-ին OpenAI-ն IPO-ի հայտ է ներկայացրել՝ հետևելով իր մրցակցի օրինակին։

Միաժամանակ, 2026 թվականի մայիսի 28-ին Anthropic-ը ներգրավել է նոր ֆինանսավորում՝ ստանալով 965 միլիարդ դոլար գնահատական։ Դա փոքր-ինչ գերազանցել է OpenAI-ի մարտյան 852 միլիարդ դոլար գնահատականը։

Մայիսին ChatGPT հավելվածը դարձել է պատմության մեջ առաջին ծառայությունը, որը մեկ ամսվա ընթացքում հասել է 1 միլիարդ ակտիվ օգտատիրոջ ցուցանիշի։

Այս արդյունքին հասնելու համար պահանջվել է մոտ երեք տարի՝ 2022 թվականի նոյեմբերին գործարկումից հետո։ Այդպիսով ChatGPT-ն գերազանցել է նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Google Maps-ին. վերջինիս նման ցուցանիշին հասնելու համար պահանջվել էր մոտ հինգ տարի։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment