ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր գիշերը Միացյալ Նահանգները շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին։
«Միացյալ Նահանգներն այսօր գիշերը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին։
Ինչ-որ պահի, ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր և կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ինչը հիանալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է նա Truth Social-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցը կրկին փակվել է։
Ըստ իրանական կողմի՝ նեղուցի փակումը պայմանավորված է «ԱՄՆ-ի թշնամական գործողություններով»։