Բրյանսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով կան զոհ և վիրավորներ

https://arm.sputniknews.ru/20260611/brjanski-marzum-ukrainaji-zinvats-uzheri-harvatsi-hetevanqvov-kan-zvoh-ev-viravvorner-103391799.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99817395_171:0:2900:2047_1920x0_80_0_0_a8352a725013f6554b6ccea33e39b9fa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բրյանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

բրյանսկ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ուկրաինացի զինվորականները «Գրադ» հրթիռային համալիրներից զանգվածային հարված էին հասցրել Բրյանսկի մարզի Բելայա Բերյոզկա ավանի բնակելի շենքերին:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Բրյանսկի մարզի Բելայա Բերյոզկա ավանում Ուկրաինայի զինված ուժերի կրկնակի հարձակման հետևանքով զոհվել է 1 տղամարդ, ևս 3-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը:

Ավելի վաղ ուկրաինացի զինվորականները «Գրադ» հրթիռային համալիրներից զանգվածային հարված էին հասցրել ավանի բնակելի շենքերին: Հարձակման հետևանքով վնասվել է 10 բազմաբնակարան և 3 առանձնատուն, ինչպես նաև վարչակազմի շենքը:

«Բելայա Բերյոզկայի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից ևս մեկ անմարդկային հարձակում։ Խաղաղ բնակիչների վրա բարբարոսական հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել։ Կա 3 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Բժիշկներն ամեն ինչ անում են տուժածներին օգնելու համար»,- Max հրթակում գրել է Կովալչուկը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment