Թեհրանում թալանել են քաղաքի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին

https://arm.sputniknews.ru/20260611/tehranum-talanel-en-qaghaqi-miak-rusakan-ughghapar-ekeghecin-103390887.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100483408_0:459:960:1179_1920x0_80_0_0_d469f31823109f5ca1294ec7e179959c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռուս ուղղափառ եկեղեցի, գողություն

թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռուս ուղղափառ եկեղեցի, գողություն

Բաժանորդագրվել

Սուրբ Նիկոլայի տաճարը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրանա-իրաքյան հակամարտությունը, 2025 և 2026 թվականների ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիաները։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Թեհրանում թալանվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Նիկոլայի տաճարը: Այս մասին հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպանատունը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 10-ին: Նշվում է, որ այն Իրանի ամենահին տաճարներից մեկն է և Թեհրանում ռուսական ուղղափառ միակ եկեղեցին։

«Մենք երբեք չէինք հավատում, որ Իրանում կգտնվի մեկը, ով նման բան կանի քրիստոնեական սրբավայրերի հետ և վիրավորանք կհասցնի Միակ Աստծո հանդեպ հավատին, որի պահապանը մեր եկեղեցին է եղել տասնամյակներ շարունակ», – ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ Սուրբ Նիկոլայի տաճարը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իրանա-իրաքյան հակամարտությունը, 2025 և 2026 թվականների ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիաները և միշտ անձեռնմխելի է մնացել (բացառությամբ մոտակայքում գտնվող ԱՄՆ նախկին դեսպանատան տարածքում ամերիկյան հարվածի հետևանքով պատճառված վնասների), քանի որ Իրանում անկեղծորեն հարգում են քրիստոնեությունը:

Դեսպանությունը դիմում է բոլորին և առաջին հերթին նրանց, ովքեր մոլորվել են և կատարել այս սրբապիղծ հանցագործությունը՝ խնդրելով սրբապատկերները վերադարձնել եկեղեցուն և մեղք չվերցնել հոգուն:

Ռուս ուղղափառ եկեղեցու Թեհրանի Սուրբ Նիկոլայի տաճարը Իրանի ռուսական համայնքի գլխավոր ուղղափառ եկեղեցին է և երկրի մշակութային ժառանգության օբյեկտը, որը կառուցվել է 1945 թվականին՝ ճարտարապետ Նիկոլայ Մարկովի նախագծով։

2026 թվականի ապրիլի 1-ին տաճարը վնասվածքներ է ստացել Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան տարածքի վրա հարվածներից հետո։ Այդ ժամանակ կոտրվել են պատուհաններն ու դռները, վնասվել են համալիրի դարպասներն ու տնտեսական շինությունները։ Զոհեր և տուժածներ չեն եղել:

Leave a comment