Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից ցանկացած կարգի կարանտինային արտադրանքի ներմուծումը
Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից արգելում է Հայաստանից ցանկացած կարգի կարանտինային արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ:
Սահմանափակումը գործելու է մինչև անվտանգության և ապրանքների հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմների մշակումը:
Գերատեսչությունը որոշումը հիմնավորում է իարտահանվող ապրանքներում իբր կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերմամբ:
Մասնավորապես, հունիսին հայկական ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի մեջ արձանագրվել է «կապրային բզեզի» (Trogoderma granarium) առկայության երեք դեպք: Ռուսական կողմը նշում է, որ Հայաստանի լիազոր մարմնի կողմից իրականացվող ֆիտոսանիտարական հսկողությունը բավարար չէ և վտանգում է Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի անվտանգությունը: