Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է

Հասարակություն

11.06.2026 | 15:55

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին Factor TV-ին հայտնում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Արմեն Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանը, նրա որդի Արտյոմ Խաչատրյանը և գործով անցնող մյուս անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու համար։

Գործը վերաբերում է Երևանի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ շուրջ 451 քմ մակերեսով և ավելի քան 208 մլն դրամ արժեքով գույքը պետական սեփականության ֆոնդից դուրս բերելու և, ըստ մեղադրանքի, Գագիկ ու Արտյոմ Խաչատրյանների հետ փոխկապակցված անձանց միջոցով վերջիններիս շահերին ծառայեցնելու դեպքին։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment