Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 վագոն

Այսօր Ադրբեջանից Հայաստան կարտահանվի նավթամթերքի հերթական  խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիլաջարի կայարանից կուղարկվի դիզելային վառելիքով 17 վագոն՝ ընդհանուր 984 տոննա քաշով։

Նշենք, որ տարանցիկ բեռնափոխադրումներից բացի՝ Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։

Մինչ օրս Հայաստան է արտահանվել ավելի քան 12,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment