ԱՄՆ կործանիչների տեղակայման վայրերը ոչնչացվել են․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչների տեղակայման վայրեր։

ԻՀՊԿ-ի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ բանակի կողմից իրականացված հրթիռային հարվածներին ի պատասխան, որոնք, ըստ իրանական կողմի, ուղղված են եղել բնակելի և արտադրական տարածքների, ինչպես նաև ռազմական օբյեկտների դեմ, իրանական ուժերը իրականացրել են պատասխան գործողություն։

Հաղորդվում է, որ 12 բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Հորդանանում գտնվող Ալ-Ազրակ ավիաբազային, որտեղ, ըստ հայտարարության, տեղակայված են եղել F-35, F-15 և F-16 կործանիչներ, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ և հրամանատարական կենտրոններ։

ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածների արդյունքում ոչնչացվել են նշված թիրախները և զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ, իրենց ձևակերպմամբ, «թշնամու ոճրագործությունները» չեն դադարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment