Կատարի միջնորդները կշարունակեն շփումներն Իրանի հետ, որպեսզի համոզեն այդ երկրին նստել ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ABC News-ը։
«Ակնկալվում է, որ Կատարի միջնորդները կպահպանեն կապը, քանի (ԱՄՆ-ի) վարչակազմը մեծացնում է Իրանի վրա ճնշումը, որպեսզի նրան ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ», – հաղորդում է հեռուստաալիքը։
ABC News-ի աղբյուրների տվյալներով՝ Կատարի պատվիրակությունն ավելի վաղ այցելել էր Իրան՝ փորձելով պահպանել այն, ինչ մնացել է հրադադարի ռեժիմից։ Սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, «նրանք չկարողացան նշանակալի առաջընթաց գրանցել»։Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ Կատարի պատվիրակությունը դեռևս Իրանում է։Ավելի վաղ աղբյուրը CNN-ին հայտնել էր, որ բանակցությունների մասնակիցները Իրան են ժամանել՝ «ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո» իրանցիների հետ հանդիպելու համար։
ABC News-ը հաղորդում է, որ Իրանին հասցված ամերիկյան հերթական հարվածների նախաշեմին Թրամփը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության իր թիմի հիմնական անդամների հետ՝ քննարկելու համար գրոհների մասշտաբները, ինչպես նաև բանակցությունների վրա դրանց ակնկալվող ազդեցությունը։
դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը