ՌԴ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ հունիսին կհանդիպի Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն։
«Մենք չենք ուզում հստակ ժամանակացույց նշել, բայց մենք մշտական կապի մեջ ենք։ Այս շաբաթ մի քանի անգամ խոսել ենք և սպասում ենք, որ ի վերջո ինչ-որ բան կպատահի։ Ես չեմ ուզում կոնկրետ ամսաթվեր նշել, բայց հունիսին նույնպես կլինի հերթական հանդիպում», — ասել է Դմիտրիևը։
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ ներկայացուցիչների Ռուսաստան այցը, սակայն ամսաթվերը դեռևս վերջնականապես չեն որոշվել։