Հայաստանում ՊՆ սպա է մահացել. դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բաժանորդագրվել

Ըստ տեղեկությունների` սպան մահացել է տանկային վարժանքների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարարության սպա է մահացել, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այդ մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,– գրել է Ավդալյանը։

«Փաստինֆոն» հայտնում է, որ սպան մահացել է զոհվել է Բաղրամյան զորամարզադաշտում տանկային վարժանքների ընթացում։

Leave a comment