Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունը վերականգնել Կոմիտասի մտածողությունը. ԳԱԹ-ում մեկնարկել է նոր նախագիծ

Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունը վերականգնել Կոմիտասի մտածողությունը. ԳԱԹ-ում մեկնարկել է նոր նախագիծ

Գրականության և արվեստի թանգարանը համալրվել է թվայնացման նորագույն, գերժամանակակից տեխնոլոգիայով, որը թանգարանին է նվիրաբերել բարերար, ԱՄՆ-ում գործող UBS Financial Services ընկերության փոխնախագահ Մարկ Չենյանը։

Սարքավորման պաշտոնական գործարկման մեկնարկը տրվեց թանգարանի ամենաարժեքավոր բնագրերից մեկի՝ Կոմիտաս Վարդապետի ձեռագրի ` հանդիսավոր թվայնացմամբ։

Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում նշեց, որ նախաձեռնությունը կարևոր քայլ է ազգային մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Կոմիտասի արխիվի թվայնացում» ծրագրի նախաձեռնող և սարքավորման նվիրատու Մարկ Չենյանը ներկայացրեց նախագծի գլխավոր նպատակը՝ արհեստական բանականության բացառիկ գործիքի ստեղծումը, որը հիմնված կլինի Կոմիտաս Վարդապետի ամբողջական գրավոր ժառանգության վրա։

«Արխիվի թվայնացումից հետո Գրականության և արվեստի թանգարանի շուրջ կհամախմբվեն ծրագրավորողներ աշխարհի տարբեր երկրներից։ Կոմիտասի` ԳԱԹ-ում պահվող ձեռագրերը հիմք կդառնան մի նախագծի, որի նպատակն է արհեստական բանականության միջոցով վերարտադրել նրա մտածողության տրամաբանությունն ու աշխարհընկալումը»,– նշեց Մարկ Չենյանը։

Ծրագիրը, ըստ նախաձեռնողների, նոր հեռանկարներ է ստեղծում մշակութային ժառանգության պահպանման, հետազոտման և տեխնոլոգիական նորարարությունների կիրառման ոլորտներում։

Leave a comment