Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը խորհրդարանի ընտրությունում՝ ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ X-ի էջում արված գրառման մեջ:
«Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական զարգացմանը և եվրոպական ձգտումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,- նշել են գերատեսչությունից: