ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չեղավ, կլինի՞ նոր Սահմանադրություն. Փաշինյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260611/qpn-sahmanadrakan-metsamasnutjun-cheghav-klini-nvor-sahmanadrutjun-pashinjani-pataskhany-103378856.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101291851_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0009f149148385c6c8eaef3de50697e0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, սահմանադրություն

հայաստան, նիկոլ փաշինյան, սահմանադրություն

Բաժանորդագրվել

ՀՀ գործող վարչապետը դեռ քննարկումներ կանցկացնի։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հստակ որոշում դեռ չունի։ Նա այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողներից մեկը հարցրեց` քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չկազմեց ընտրությունների արդյունքներով, արդյոք այսպիսով Սահմանադրությունը փոխելու հարցը դո՞ւրս է գալիս օրակարգից, թե՞ այլ տարբերակներ կան հանրաքվե անցկացնելու։

«Կդիտարկենք, կքննարկենք իրավիճակն ու կգանք հետևությունների»,– ասաց նա։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։

Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։

Leave a comment