ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցել կարգավորման շուրջ՝ չնայած հունիսի 11-ի գիշերը միմյանց միջև հարվածների փոխանակմանը, CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ սրացումը սպառնում է խաթարել երկու կողմերի «դիվանագիտական ջանքերը»։
Երեկ երեկոյան ԱՄՆ-ն վերսկսել է հրթիռային հարձակումները Իրանի վրա։ Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ երկրի վրա արձակվել է 49 «Տոմահավկ» հրթիռ։
Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին, ինչը Վաշինգտոնը հերքում է։ Բացի այդ, Իրանի զինված ուժերը հարվածել են Մերձավոր Արևելքում 18 ամերիկյան թիրախների, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Ավելի ուշ Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Օմանի ափերի մոտ տանկերի վրա հարձակման մեջ։