Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում, տեսակի ընտրությունը կատարել ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք նոր ատոմակայանի կառուցման հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում։ Արդեն մոդելի ընտրությունը, տեսակի ընտրությունը արել ենք. կառավարությունը հայտարարել է, որ մենք գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ տարբեր երկրներից առաջարկներ ունեն, որոնք ուսումանսիրում են։

«Այդտեղ մենք շտապողականություն չենք ցուցաբերում, մասնավորապես՝ որ այդ տարբեր երկրների առաջարկների ֆինանսական արժեքներն էլ իրարից տարբերվող են։ Իսկ մենք գիտենք, որ նոր ատոմակայանների կառուցման արժեքը էական ազդեցություն է ունենալու սակագնի վրա, և հետևաբար մեզ համար գլխավոր պայմաններից մեկը նաև հնարավորինս մատչելի գին ստանալն է։

Կարծում եմ, որ որոշման կայացումը կտեղափոխենք 2027 թվական, որովհետև շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը մեզ այդ ճկունության հնարավորությունը տալիս է»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment