Ուկրաինայի զինուժը հարձակվել է Խերսոնի մարզի կամուրջների վրա. մարզպետ

Բաժանորդագրվել

Մասնագետները գնահատում են կամուրջների վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խերսոնի մարզում գտնվող 3 կամրջի։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։

«Այսօր գիշեր թշնամին հարձակվել է Պրեոբրաժենկայի և Միրնիի շրջանում Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող կամուրջների, Պերեկոպ-Արմյանսկ ուղղությամբ ճանապարհային կամրջի, ինչպես նաև Ստավկի բնակավայրի մոտ գտնվող կամրջի վրա», – գրել է Սալդոն «Max»–ում։

Նրա խոսքով՝ նախնական տվյալով`վնասներ են հասցվել, մասնագետները պարզում են կառույցների վիճակը։

Հունիսի 10 լույս 11-ի գիշերը ՀՕՊ համակարգերը 45 անօդաչու են խոցել Խերսոնի մարզի երկնքում։

Երեկ հարվածի տակ էր հայտնվել Գենիչեսկը Արաբատի սլաքի հետ կապող կամուրջը։

Leave a comment