Ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի պետք է որևէ գնումից դուրս չգա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի պետք է որևէ գնումից դուրս չգա։

«Իհարկե, տեղեր ունենք, որ հսկիչ դրամարկղային կտրոն չկա, որն էլ մեր հաջորդ թեման է, որ կամաց-կամաց պետք է մտնենք այդ տեղերը։ Զարգացած երկրներում այդպիսի տեղեր չկան։ Նույնիսկ գյուղատնտեսական շուկայի բոլոր տեղերում հսկիչ դրամարկղային կտրոնի սարքեր կան, և դա հաշվառվող առևտուր է», – ասել է նա և հավելել, որ ծայրահեղ աղքատությունը, ըստ էության, վերջին տվյալներով՝ զրո է։

«Մեր սոցիալական քաղաքականության իմաստն այն է, որ գուցե թե նոր կառավարությունում մտածենք նաև նախարարության անունը փոխելու մասին, որ այս տրամաբանությունը ավելի տեսանելի արտահայտվի նաև նախարարության անվան մեջ», – շեշտել է վարչապետը։

Leave a comment