ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառաութուննից։
«Հունիսի 10-ին՝ ժամը 20:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո բնակավայրի սարերում՝ անտառածածկ տարածքում, երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և նրանց ուղեկցել բնակության վայր։