Ռուսաստանը նոր ռազմական բազա է կառուցում Ֆինլանդիայի սահմանի մոտ, հայտնել է Yle-ն։
Կարելիայի Հանրապետության մայրաքաղաք Պետրոզավոդսկի մոտակայքում ակտիվորեն կառուցվում է 4000-6000 զինվորականների համար նախատեսված մեծ ռազմական ճամբար։
Արբանյակային պատկերներում արդեն երևում է շտաբ, շքերթի հրապարակ և մոտ մեկ տասնյակ զորանոց։ Տարածքում նախատեսվում է կառուցել ավելի քան 50 օբյեկտ։
Ֆինլանդացի փորձագետները կարծում են, որ սա կարող է ենթադրել նոր մոտոհրաձգային բրիգադի կամ դիվիզիայի տեղակայում։