Ո՞ր երկրներ են արտահանվում սուբսիդավորված ջերմատնային ապրանքները. Պապոյանը թվարկեց դրանք

https://arm.sputniknews.ru/20260611/vor-erkrner-en-artahanvum-subsidavvorvats-jermatnajin-apranqnery-papvojany-tvarkec-dranq-103365818.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98492067_171:0:2902:2048_1920x0_80_0_0_51c72a82149e06e9f025c768a810ee6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ջերմոց, ապրանք, գևորգ պապոյան

հայաստան, ջերմոց, ապրանք, գևորգ պապոյան

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով՝ հայկական արտադրանքի զգալի մասը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր ստանդարտներին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Կառավարության կողմից սուբսիդավորված ջերմատնային ապրանքներն արդեն արտահանվում են Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ։ Այսօր ԱԺ-ում 2025թ․ պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի հարցին, թե աջակցության ծրագրի գործարկումից հետո ինչ իրավիճակ է արտահանումների ոլորտում։

Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանման մաքսատուրքն ու տրանսպորտային ծախսերի զգալի մասը։

Պապոյանն ընդգծեց՝ ծավալների սահմանափակում չկա, ուստի որքան արտահանում իրականացվի, այնքան սուբսիդավորում կարվի։ Ըստ նրա՝ արտահանումների ծավալներն ամեն օր ավելանում են։ Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր կառավարության նիստում աջակցության ևս մեկ նախագիծ կընդունվի, որտեղ արդեն ոչ ջերմոցային արտադրանքի տրանսպորտային ծախսերի սուբսիդավորում և մաքսատուրքի փոխհատուցում կարվի։

Նախարարը պնդում է նաև, որ հայկական արտադրանքի մի զգալի մաս որակով բնավ չի զիջում եվրոպականին։

«Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, որովհետև այն ինտենսիվ այգիները, որոնք կան ՀՀ-ում, նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ»,- նշեց Պապոյանը։

Ըստ նրա՝ նույնը վերաբերում է նաև ջերմոցային տնտեսություններին, եվրոպական զարգացած երկրների համեմատությամբ՝ ոչ մի մեթոդի ու տեխնոլոգիայի տարբերություն չկա։ Ստացված արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին։

Leave a comment