Գլխավոր դատախազությունը հայտնել է արցախցի նախկին քաղաքական և հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի կալանքի վերացման մասին
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գլխավոր դատախազությունը հայտնել է արցախցի նախկին քաղաքական և հասարակական գործիչ Արթուր Օսիպյանի կալանքի վերացման մասին։
«Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Արկադիի Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին», – հայտնել են դատախազությունից։
Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով:
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր 2026թ․–ի մայիսի 18–ին Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լեզվակռվից հետո։ Մայիսի 21–ին նա կալանավորվել էր, նույն օրը Օսիպյանը հայտարարել էր հացադուլ։