Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»

Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել Գյումրիի «Շիրակը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ակումբի և մարզչի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վարդան Բիչախչյանը կշարունակի աշխատանքը թիմում նաև գալիք մրցաշրջանում։

Հաջողություն ենք մաղթում Բիչախչյանին և հաղթական ընթացք»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ։

48-ամյա մասնագետը մայիսին էր վերադարձել «Շիրակի» գլխավոր մարզիչի պաշտոնին` փոխարինելով Արսեն Հովհաննիսյանին։

Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանը «Շիրակը» գլխավորել է նաև 2009-2010 ու 2011-2020 թվականներին։

Leave a comment