Բաքուն պատրաստ է օգնել, որ լարվածությունը վերանա. Ալիևը` Իրանի պաշտպանության նախարարին

https://arm.sputniknews.ru/20260206/baqun-patrast-e-ognel-vor-larvatsutjuny-verana-alievyirani-pashtpanutjan-nakhararin-98502325.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98502137_205:0:1450:934_1920x0_80_0_0_5c8339be90c135fef3003034726ada60.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բաքու, իլհամ ալիև, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ամն

բաքու, իլհամ ալիև, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, ամն

Բաժանորդագրվել

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները և անդրադարձել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է օգնել Իրանի շուրջ լարվածության վերացման հարցում։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին Իլհամ Ալիևն ասել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ադրբեջանը, նրա խոսքով, մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցել Իրանի շուրջ լարվածության կարգավորմանը։

ԱՄՆ–ն պատրաստ է աշխատել աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու ուղղությամբ. Վենս

Հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ «Ադրբեջանի նախաձեռնությամբ խաղաղություն է հաստատվել Հարավային Կովկասում»։ Նա վստահություն է հայտնել, որ դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 6-ին, Մասկատում բանակցություններ տեղի կունենան Իրանի պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների միջև։

Արաղչին արդեն Օմանում է, որտեղ բանակցություններ են սպասվում ԱՄՆ–ի ներկայացուցիչների հետ

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:

ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:

Leave a comment