https://arm.sputniknews.ru/20260610/hhi-sparvoghakan-mvotecumn-anynduneli-e-zakharvovan-emeatm-yntrutjan-masin-103333009.html
ՀՀ–ի սպառողական մոտեցումն անընդունելի է. Զախարովան՝ ԵՄ–ԵԱՏՄ ընտրության մասին
ՀՀ–ի սպառողական մոտեցումն անընդունելի է. Զախարովան՝ ԵՄ–ԵԱՏՄ ընտրության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է` հնարավոր չէ օգտվել ԵԱՏՄ արտոնություններից և միաժամանակ պատրաստվել ԵՄ անդամակցությանը։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T14:58+0400
2026-06-10T14:58+0400
2026-06-10T15:00+0400
ռուսաստան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
մարիա զախարովա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103331201_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4ceee3e911e11114405a8343fb8a4527.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանի համար անընդունելի է Երևանի սպառողական մոտեցումը ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության հարցում, երբ երկիրը հույս ունի միաժամանակ օգտվել Եվրասիական ինտեգրման առավելություններից և պատրաստվել ԵՄ անդամակցությանը: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել քաղաքացիներին, որ առայժմ պետք չէ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ գիծը ԵԱՏՄ երկրների հաշվին:Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103331201_180:0:1620:1080_1920x0_80_0_0_7387ff2945ff7b1897254f076574bbb0.jpg.webp
ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է` հնարավոր չէ օգտվել ԵԱՏՄ արտոնություններից և միաժամանակ պատրաստվել ԵՄ անդամակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանի համար անընդունելի է Երևանի սպառողական մոտեցումը ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության հարցում, երբ երկիրը հույս ունի միաժամանակ օգտվել Եվրասիական ինտեգրման առավելություններից և պատրաստվել ԵՄ անդամակցությանը: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել քաղաքացիներին, որ առայժմ պետք չէ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։
«Իբր կարելի է բոլոր արտոնությունները ստանալ Եվրասիական ինտեգրացիայից և զուգահեռ պատրաստվել այլ տնտեսական կառույցին անդամակցելու հարցմանը։ Ո՛չ, չի կարելի։ Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի մեր գործընկերների նկատմամբ նման սպառողական մոտեցումը», – ասաց Զախարովան։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ գիծը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։