Ձորաղբյուրում տղամարդիկ են հոսանքահարվել․ մեկը տեղում մահացել է

Բաժանորդագրվել

Տանիքում աշխատանքներ իրականացնելիս տղամարդիկ անզգուշաբար մետաղյա աստիճանավանդակը դրել են բարձր լարման էլեկտրալարին և հոսանքահարվել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 2 տղամարդ է հոսանքահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին 2-րդ թաղամասում։

Ահազանգով դեպքի վայր մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները տեղում պարզել են, որ Ամառանոցների 23 հասցեի տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել են Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ․-ն։

Դավիթաշենում աշխատանքների ժամանակ 2 քաղաքացի է հոսանքահարվել
Ըստ տեղեկությունների՝ նրանք մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել են։ Լևոն Ղ․-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment