Ընտրախախտումներն այնքան շատ էին, որ անգամ միջազգային դիտորդներն են արձանագրել․ Մամիջանյան

https://arm.sputniknews.ru/20260610/yntrakhakhtumnern-ajnqan-shat-ein-vor-angam-mijazgajin-ditvordnern-en-ardzanagrel-mamijanjan-103340204.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102396019_153:0:2428:1706_1920x0_80_0_0_cdffdbf9d379504e7f27b1ddd813bcf5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ մամիջանյան, ազգային ժողովի ընտրություններ, խախտում

հայկ մամիջանյան, ազգային ժողովի ընտրություններ, խախտում

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս ընտրությունները հենց ընդդիմադիրների համար նաև փորձ էին հետևություններ անելու հետագա անելիքների համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրախախտումներն այնքան շատ են եղել, որ նույնիսկ միջազգային դիտորդները, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, տարբերակ չեն ունեցել չարձանագրելու այդ խայտառակությունները։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք միայն խախտումներն էին պատճառը, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան այնքան մանդատ ստանալ, որքան ցանկանում էին, Մամիջանյանը նշեց՝ խախտումները միանշանակ առկա էին, իսկ մյուս խնդիրների հետ կապված անելիքներ ու հետևություններ անելու կարիք ունեն բոլորը։

«Խախտումներն անթույլատրելի են, ու դրանց հետևից բոլորս պետք է գնանք։ Իսկ մնացած այլ հետևությունները՝ ինչ կարելի էր ավելի լավ անել, որտեղ կարելի է հետագայում քարոզչությունն ավելի ուժեղացնել, քաղաքացիների հետ խոսակցությունն ինչ ձևով տանել, չեմ կարծում, թե այս պահին իմաստ կա հրապարակային խորհուրդ տալ»,- նշեց Մամիջանյանը։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment