Ուկրաինայի զինուժի ԱԹՍ–ն ԼԺՀ–ում հարվածել է շտապօգնության մեքենայի. վարորդը մահացել է

Բաժանորդագրվել

Վնասվածքներ են ստացել շտապօգնության բուժակն ու բուժառուն:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժի անօդաչու թռչող սարքը ԼԺՀ-ում հարվածել է շտապօգնության մեքենայի, վարորդը մահացել է։ «Մաքս» հարթակում այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Օրը ցերեկով Տրոիցկոյե-Սվատովո ավտոճանապարհի հատվածում հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է շտապօգնության մեքենային, որով բուժառու էր տեղափոխվում հիվանդանոց։ Հարվածի հետևանքով վարորդը մահացել է»,- գրել է նա։

Պեսչնիկը հավելել է` բուժակն ու բուժառուն վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություն և բժիշկների հսկողության տակ են։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment