https://arm.sputniknews.ru/20260610/orenqvov-gvogh-armen-kilinkarvovi-nkatmamb-hetakhuzum-e-hajtararvel-manramasner-103343469.html
Քրեական հեղինակություն Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. մանրամասներ
Քրեական հեղինակություն Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Ըստ հաղորդագրության՝ «օրենքով գողը» գումարի դիմաց օգտագործել է իր անօրինական ազդեցությունը՝ մասնավոր վեճերը լուծելու համար։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T18:03+0400
2026-06-10T18:03+0400
2026-06-10T19:11+0400
օրենքով գող
ալավերդի
հետախուզվող
հետախուզում
կալանք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/96/10929697_0:541:1497:1383_1920x0_80_0_0_a9edb293a682acede9733e764243268e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Տ․Ու.-ն շուրջ 4 տարի առաջ Ա․Հ.-ին և երկու եղբայրներին ունեցած 3 մլն 300 հզր ՀՀ դրամ պարտքի վերադարձման հարցը լուծելու նպատակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի` Ալավերդի քաղաքի բնակիչ Ա․Կ․-ի մտերիմ Ա․Ա․-ին, ապա Ա․Փ․-ի միջնորդությամբ՝ նաև հենց Ա․Կ․-ին (մեր տեղեկություններով՝ Արմեն Կիլինկարովին, որը քրական աշխարհում հենց ազգանունով է հայտնի– խմբ․)։Այսպես կոչված «օրենքով գողը» 1 մլն 300 հզր ՀՀ դրամ ստանալու դիմաց իր անօրինական ազդեցությունն օգտագործել է՝ մասնավոր վեճը լուծելու համար:ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»Հետագայում Տ․Ու․-ն կրկին դիմել է Ա․Կ-ին՝ այլ մասնավոր խնդիրներ լուծելու համար։ Տ․Ու.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) (2 դրվագ), Ա․Փ․-ի և Ա․Ա․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), իսկ Ա․Կ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը):Տ․Ու.-ի, Ա․Ա․-ի և Ա․Փ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
ալավերդի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/96/10929697_0:401:1497:1524_1920x0_80_0_0_b8b0e0054261f33b1fa3f26aab68057f.jpg.webp
օրենքով գող, ալավերդի, հետախուզվող, հետախուզում, կալանք, հհ քննչական կոմիտե
օրենքով գող, ալավերդի, հետախուզվող, հետախուզում, կալանք, հհ քննչական կոմիտե
Ըստ հաղորդագրության՝ «օրենքով գողը» գումարի դիմաց օգտագործել է իր անօրինական ազդեցությունը՝ մասնավոր վեճերը լուծելու համար։
Կոմիտեի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Տ․Ու.-ն շուրջ 4 տարի առաջ Ա․Հ.-ին և երկու եղբայրներին ունեցած 3 մլն 300 հզր ՀՀ դրամ պարտքի վերադարձման հարցը լուծելու նպատակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի` Ալավերդի քաղաքի բնակիչ Ա․Կ․-ի մտերիմ Ա․Ա․-ին, ապա Ա․Փ․-ի միջնորդությամբ՝ նաև հենց Ա․Կ․-ին (մեր տեղեկություններով՝ Արմեն Կիլինկարովին, որը քրական աշխարհում հենց ազգանունով է հայտնի– խմբ․)։
Այսպես կոչված «օրենքով գողը» 1 մլն 300 հզր ՀՀ դրամ ստանալու դիմաց իր անօրինական ազդեցությունն օգտագործել է՝ մասնավոր վեճը լուծելու համար:
Հետագայում Տ․Ու․-ն կրկին դիմել է Ա․Կ-ին՝ այլ մասնավոր խնդիրներ լուծելու համար։
Տ․Ու.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) (2 դրվագ), Ա․Փ․-ի և Ա․Ա․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), իսկ Ա․Կ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը):
Տ․Ու.-ի, Ա․Ա․-ի և Ա․Փ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: