«Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը գոհունակություն հայտնեցին երկկողմ առևտրի համար։ Մշտապես խոսվում է երկկողմ առևտրային հարաբերությունների մասին: Խնդրում եմ նշել գեթ մեկ հայկական արտադրանքի ապրանք, որն արտահանվել է Ադրբեջան և վաճառքի հանվել այնտեղ»,- ասուլիսի ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հետաքրքրվեց լրագրողը։
«Ըստ էության, ադրբեջանական ծագման 2 ապրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը։ Հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով և գործարար միջավայրը ժամանակի ընթացքում կարձագանքի»,- ի պատասխան ասաց նախարարը։