Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Ռեջեփ Էրդողան

Իսրայելի կողմից Լիբանանի և Սիրիայի վրա հարձակումները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Էրդողանը նշել է, որ Իսրայելի հարձակումները սպառնալիք են ներկայացնում ամբողջ աշխարհի համար և պետք է դադարեցվեն։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Հաթայից, այլ Հալեպից, Դամասկոսից և Բեյրութից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment