ԱՄՆ-ում սպառողական գնաճը մայիսին գրանցել է վերջին երեք տարվա ամենաարագ աճը՝ հիմնականում նավթի և էներգակիրների գների կտրուկ թանկացման պատճառով։
Ինչպես նշում են փորձագետները, այն պայմանավորված է Իրանի շուրջ լարվածությամբ։
ԱՄՆ Աշխատանքի նախարարության տվյալներով՝ մայիսին գնաճը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,5%-ով, իսկ տարեկան կտրվածքով կազմել 4,2%։ Էներգակիրների գներն աճել են 3,9%-ով, իսկ բենզինի գները մեկ ամսում բարձրացել են 7%-ով և ավելի քան 40%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նավթի համաշխարհային գներն էլ շարունակում են աճել։