Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագորղների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է․ «Մենք դեռևս ապրիլի 4-ին ՀՀԿ համագումարում ասել էին՝ ընտրություններն արդեն կեղծվում են»։
Նա նշել է, որ ընտրությունները միայն քվեարկության օրը չէ. «Ողջ քարոզարշավի ընթացքում, դրան նախորդած շրջանում իշխող ուժը կիրառել է անհամաչափ, տեսանելի, անտեսանելի ռեպրեսիաներ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, եղել է վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում, ինչն արձանագրել են նաև եվրոպացի դիտորդները, եղել է անհամաչափ աջակցությունը Փաշինյանի քաղաքականությանը արևմուտքից, արտաքին աջակցություն, կալանավորումներ»։
«Նույնիսկ անասելի ռեպրեսիաների, վարչական ռեսուրսի օգտագործման, արտաքին աջակցության պայմաններում ընտրություններին մասնակցած մեծամասնությունը՝ 50+ տոկոսը, ոչ է ասել Փաշինյանին։ Իրենք էին չէ՞ ասում՝ սահմանադրական մեծամասնություն ենք հավաքելու։
Ժողովուդրը ոչ թե այո, այլ ոչ է ասել Նիկոլի Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությանը։ Գնդակն այժմ ԿԸՀ և ընդդիմադիրների դաշտում է։ Ընդդիմադիները քննարկում են, թող հանգիստ մտածեն, փորձառու ուժեր են, ազգային մարդիկ են, իրենք կորոշեն իրենց հետագա անելիքները»,- ասել է Շարմազանովը։
Ըստ նրա, փողոցի պայքարը չի խանգարում մանդատ վերցնելուն։