https://arm.sputniknews.ru/20260610/verahashvarki-ardjunqum-bhk-i-qvenern-arden-avelacel-en-140-vov-iveta-tvonvojan-103354211.html
Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի քվեներն արդեն ավելացել են 140-ով․ Իվետա Տոնոյան
Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ի քվեներն արդեն ավելացել են 140-ով․ Իվետա Տոնոյան
Sputnik Արմենիա
Կուսակցության խոսնակի վստահ է, որ չկա որևէ խոչընդոտ, ինչը կխանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում: 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T20:53+0400
2026-06-10T20:53+0400
2026-06-10T20:53+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
իվետա տոնոյան
ազգային ժողովի ընտրություններ
վերահաշվարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102399716_0:38:1600:938_1920x0_80_0_0_ed318fbb0b76f755a0bff9d0775a8c3e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲՀԿ խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։«ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է»,- գրում է Տոնոյանը։Նրա խոսքով՝ միաժամանակ, տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։Տոնոյանը շեշտում է՝ արդեն իսկ արձանագրված տվյալները վկայում են, որ «գործնականում և առողջ բանականության շրջանակներում» չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում: Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102399716_0:0:1600:1201_1920x0_80_0_0_c0f105f37b1cf6bf5c2a9af45917c2a3.jpg.webp
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), իվետա տոնոյան, ազգային ժողովի ընտրություններ, վերահաշվարկ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), իվետա տոնոյան, ազգային ժողովի ընտրություններ, վերահաշվարկ
Կուսակցության խոսնակի վստահ է, որ չկա որևէ խոչընդոտ, ինչը կխանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում:
«ԿԸՀ գործընկերների հետ աշխատանքային համագործակցության արդյունքում քվեների վերականգնման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է»,- գրում է Տոնոյանը։
Նրա խոսքով՝ միաժամանակ, տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։
Տոնոյանը շեշտում է՝ արդեն իսկ արձանագրված տվյալները վկայում են, որ «գործնականում և առողջ բանականության շրջանակներում» չկա որևէ խոչընդոտ, որ կխանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում: