Ռուս դիվանագետները Մեղրիում ծաղիկներ են խոնարհել սահմանապահ հերոսների հուշարձանին

Բաժանորդագրվել

Ընդգծվել է Մեղրիի սահմանապահների նշանակալի ներդրումը հանրապետության պետական ​​սահմանների անվտանգության ապահովման գործում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետներն այսօր մասնակցել են ՌԴ անվտանգության ծառայության սահմանային վարչության 127-րդ Մեղրիի ջոկատի ստեղծման 71-ամյակի տոնակատարություններին։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Առաջապահ խմբի ղեկավար Վլադիմիր Չերտկովը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից շնորհավորական ուղերձ է հղել Մեղրիի սահմանային ջոկատի հրամանատարին։ Նա նշել է Մեղրիի սահմանապահների նշանակալի ներդրումը հանրապետության պետական ​​սահմանների անվտանգության ապահովման գործում։
Տոնակատարության ժամանակ երախտագիտության խոսքեր են հղվել ռուս զինծառայողներին նվիրված ծառայության համար։

Ռուս դիվանագետները, Մեղրիի սահմանային ջոկատի անձնակազմի հետ միասին, ծաղիկներ են խոնարհել սահմանապահ հերոսների հուշարձանին։

Leave a comment