Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվադիայի ծառայողները հունիսի 2-ին, շրջիկ ծառայության ժամանակ, Պարույր Սևակի փողոցում նկատել են կասկածելի վարք դրսևորող մի տղամարդու, որն ինչ-որ բան էր փորձում թաքցնել ծառի բնի մոտ։

Տեսնելով ոստիկաններին՝ տղամարդը դիմել էր փախուստի, ինչն արագ կանխվել էր։ Ժամը 16․30-ին, թմրանյութ իրացնելու կասկածանքով, տղամարդը ձերբակալվել և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։

Մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ընդունել է, որ արդեն տեղադրել է մարիխուանայով չորս փաթեթ, ևս 21-ը՝ մեքենայում են։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննչական գործողությունների արդյունքում նշված փաթեթները հայտնաբերվել են։

Ըստ 33-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, տեղադրել ու լուսանկարներն ուղարկել ալիքի հասցեատիրոջը։

Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Leave a comment