Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է․ «Միանշանակ, առկա էին խախտումներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրությունների ելքի վրա, դրանց պետք է լինեն հետևանքներ, մնացած բոլոր խնդիրների հետ կապված բոլորս էլ անելիքներ ունենք, հետևություններ ունենք անելու»։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է այս իրավիճակը բերի իմպիչմենտի օրակարգին, Մամիջանյանը նշել է. «Նարեկ Կարապետյանի երեկվա ասածներից ակնհայտ երևում էր, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում իմպիչմենտ գործիքին»։