Երկու մարդ է զոհվել լիբանանյան Սայդայում իսրայելական ԱԹՍ-ի հարվածից

Բաժանորդագրվել

Սայդան Լիբանանի հարավի խոշորագույն քաղաքներից է, գտնվում է Տիրից հյուսիս:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երկու մարդ է զոհվել ավտոմեքենային իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի կենտրոնում՝ Սուրբ Եղիա եկեղեցու մոտ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրին։

«Սայդա քաղաքում Սուրբ Եղիա եկեղեցու մոտ գտնվող մեքենային իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Սայդան Լիբանանի հարավի խոշորագույն քաղաքներից է, գտնվում է ավելի վաղ իսրայելական զանգվածային հարվածների ենթարկված Տիր քաղաքից դեպի հյուսիս։

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ չնայած հրադադարի վերաբերյալ գործող պայմանավորվածություններին և ԱՄՆ միջնորդությամբ ընթացող լիբանանա-իսրայելական բանակցություններին։ Լիբանանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Իսրայելի հարձակումները խախտում են երկրի ինքնիշխանությունը և խոչընդոտում հանրապետության հարավում իրավիճակի կայունացմանը։

Leave a comment