Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.06.2026 | 16:57

«Ես վստահ եմ, որ իմ թիմակիցները և ընդդիմադիր ուժերը հայրենասեր մարդիկ են, ու լիահույս եմ, որ մտել են այս պայքարի մեջ նույնական մոտիվներով ինչ ես և իմ քաղաքական ուժը»,- ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։

Հարցին՝ որքանով է իրատեսական Նարեկ Կարապետյանի այն հայտարարությունը, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը», Մելոյանն արձագանքեց․ «Իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ այո՛, կարող է «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր, այնուամենայնիվ, կարմիր գծեր ունեն»։

Միևնույն ժամանակ Մելոյանն ընդգծեց, որ նախորդ քաղաքական փորձերը, այդ թվում՝ իմպիչմենտի գործընթացը, պետք է դիտարկել արդեն ձևավորված քաղաքական փաստերի համատեքստում, սակայն այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ ընթացիկ իրավիճակի և սպասվող արդյունքների վրա՝ վերջնական քաղաքական որոշումներ կայացնելուց առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան

Leave a comment