Խոշոր հրդեհ է բռնկվել․ Քարե կամուրջ ռեստորանային համալիրի տաղավարը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Քարե կամուրջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։


Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում, որը ամբողջությամբ մոխրի է վերածվել։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ինքնությունը։


Ավելին՝սկզբնաղբյուրում։

Leave a comment