Ալիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին։

Ընդգծելով, որ աշխարհի շատ մասերում շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Հարավային Կովկասում Ադրբեջանի նախաձեռնությամբ արդեն իսկ խաղաղություն է հաստատվել» և վստահություն է հայտնել, որ «դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար»։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն ամբողջ աշխարհում՝ առանց արյունահեղության, առանց պատերազմների», – ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ, Բաքուն մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ լարվածության կարգավորման մեջ։

Նրանք նաև մտքեր են փոխանակել պաշտպանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Leave a comment