Մոսկվան ԱՄՆ–ին և Իրանին կոչ է անում չհարձակվել քաղաքացիական կառույցների վրա. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20260610/mvoskvan-amn-in-ev-iranin-kvoch-e-anum–chhardzakvel-qaghaqaciakan-karujcneri-vra-zakharvova-103326927.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103321538_320:0:2240:1440_1920x0_80_0_0_421d282e686dfdf05533d65ec19714e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն, էսկալացիա

արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն, էսկալացիա

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա էսկալացիա, որը հղի է անդառնալի հետևանքներով:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Մոսկվան զսպվածության կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին, ինչպես նաև հիշեցնում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների անընդունելիության մասին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը հետևողական և սկզբունքային դիրքորոշում ունի այն մասին, որ Իրանի շուրջ անհիմն կերպով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից (որոնք ագրեսիայի ակտ են իրականացրել ինքնիշխան պետության դեմ) հրահրված ներկա ճգնաժամը պետք է լուծվի զուտ դիվանագիտական ​​ճանապարհով։ Մենք այս դիրքորոշումը պարբերաբար փոխանցում ենք ամերիկյան կողմին բոլոր մակարդակներում», – ընդգծել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ չնայած շարունակվող բանակցային գործընթացին՝ իրավիճակը մնում է ծայրահեղ անկայուն։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա էսկալացիա, որը հղի է անդառնալի հետևանքներով ոչ միայն կողմերից յուրաքանչյուրի, այլև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար:

ԱՄՆ–ն ձգտում է սադրիչ բանաձևի ընդունման հասնել. Իրանի մշտական ներկայացուցչություն

Հունիսի 7-ից Մերձավոր Արևելքում սկսվել է հերթական սրացումը. վերջին 3 օրվա ընթացքում Իրանը, ԱՄՆ-ն և Իսրայելը միմյանց հասցրել են հարվածներ՝ խափանելով երկրների միջև լիցքաթափման գործընթացը:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին խորհուրդ էր տվել օտարերկրյա զինվորականներին լքել երկրի սահմանակից տարածքները:

Leave a comment